Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանում բանակային խաղերի են մասնակցելու
2016 թվականին Ռուսաստանում անցկացվելիք բանակային խաղերին արդեն հայտագրված է 25 պետություն։ Տեղեկացնում է oxu.az կայքը՝ հղում անելով TASS գործակալությանը։
Ռուսական բանակի հարձակման պատրաստության բաժնի ղեկավար Իվան Բուվալցևը հայտարարել է, որ այս տարի անցկացվելիք խաղերին մասնակցելու են 25 պետություն 62 խմբով։ Խաղերին մասնակցող պետություններից 7-ը ԱՊՀ անդամ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ադրբեջանը, Տաջիկստանն ու Ղրղզստանն են։ Մյուս պետությունների անուններն առայժմ չի նշվում։
Խաղերն անցկացվելու են Ռուսաստանի և Ղազախստանի տարածքում 2016 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը։