Պուտինը Ուիթկոֆին խոստացել է մինչև տարեվերջ գրավել Դոնբասը. Զելենսկի
Վլադիմիր Պուտինը մտադիր է Դոնբասը գրավել մինչև տարեվերջ, և դա Ռուսաստանի համար կարժենա երկու կամ երեք միլիոն կյանք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։
«Պուտինն ամերիկացիներին, Սպիտակ տանը և նախագահ Թրամփի ներկայացուցիչ Ուիթքոֆին ասել է, որ Դոնբասը կգրավի առավելագույնը երկու կամ երեք ամսվա ընթացքում՝ մինչև տարեվերջ»,- նշել է Զելենսկին։
«Բայց նա դա չի կարողանա անել։ Դրա գինը տարիներ են և միլիոնավոր կյանքեր: Ահա թե ինչ գին ունի դա»,- հավելել է Զելենսկին: