«Ավինյանի դղյակն է՝ ջակուզի, ջեթ սկի, լողավազան․ տեսնես աղջիկներին ո՞վ կբերի, երևի Ալեն Սիմոնյանը»․ Զարոկյան (տեսանյութ)
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հայտարարեց, որ Տիգրան Ավինյանն առանց մրցույթի երկու ընկերության Երևանի փողոցներում գովազդային վահանակներ դնելու իրավունք է տվել, որոնցից մեկը ներկայում «Երևան Ավտոբուսի» տնօրեն Էդուարդ Այվազյանն է, մյուսը նախարարի խորհրդական։
Զարոկյանն իր իր ելույթում ցույց տվեց նաև Սևանի ափին գտնվող` Տիգրան Ավինյանի հոր առանձնատունը։
«Թերթում եմ նկարները, տեսնում եմ դղյակ։ Մտածում եմ՝ նախկինները չեն վերադարձել, տեսնես` էս ո՞ւմն է։ Մեկ էլ տեսնում եմ՝ Ավինյան դեյդին է։ Ջակուզի, ջեթ սկի, լողավազան․ տեսնես աղջիկների՞ն ով կբերի, երևի Ալեն Սիմոնյանը»,-ասաց Զարոկյանը՝ ծիծաղելով։