ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը հայհոյանքներ են տալիս. Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած հայտարարություններին։
Նա, մասնավորապես, ֆեյբուքյան իր էջում գրել է.
«ՔՊ-ական կանայք ձկան պես լուռ են, երբ իրենց կողքին գտնվող կնոջը՝ Թագուհի Թովմասյանին, այլասերված բովանդակությամբ հայհոյանքներ են տալիս։
Իզուր եք լռում, որովհետև հենց էս դեպքում է, որ այն հավասարապես տարածվում է նաև ձեր վրա։ Եվ ձեր և կառավարության կին անդանմների (ոմանք նույնիսկ բացատրում և արդարացնում են) հանդուրժողականությունն է, որ բարոյազրկում ու խորացնում է այլասեռվածության մթնոլորտը Աժ-ում և դրանից դուրս»։