Ադրբեջանի, Թուրքիայի և այլ երկրների հատուկ նշանակության ուժերը Բաքվում զորավարժություն են անցկացնում
«Անսահման եղբայրություն - IV» բազմազգ զորավարժությունները ռազմավարական նշանակություն ունեն ոչ միայն ռազմական փորձի փոխանակման և գործնական հմտությունների կատարելագործման, այլև միջազգային անվտանգության ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության պահպանման առումով։
Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաքվում Ադրբեջանի, Ղազախստանի, Կատարի, Ուզբեկստանի, Պակիստանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացվող «Անսահման եղբայրություն - IV» բազմազգ համատեղ զորավարժությունների բացման ժամանակ։
Նախարարը նշել է, որ եղբայրական և բարեկամ երկրների հատուկ նշանակության ուժերի համատեղ գործունեությունը, առաջադրանքների բարձր պրոֆեսիոնալ կատարումը վկայում են համերաշխության և համագործակցության հետագա խորացման մասին։