Մատչելի բնակարան ձեռք բերելու հույսը երիտասարդների համար «սառույցին է գրվում»
«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագիրը երիտասարդների համար մատչելի չէ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած ծրագիրն ի սկբանե առաջարկում էր ամուսնացած ընտանիքներին, առանց տարիքային սահմանափակման, միջին եկամուտ ներկայացնելու դեպքում, հիպոթեքային վարկ տրամադրել մարզերում և Երևանում՝ առանց կանխավճարի:
Ծրագիրն առաջարկելուց հետո անմիջապես կարծիքներ շրջանառվեցին, որ այն կամ չի գործի, կամ որոշ կետեր կհանվեն:
Հաշվի առնելով այն, որ Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ով ստանձնել է ծրագի իրականացման գործը, հայտարաել է, թե «առանց կանխավճարի վարկերն առահասարակ լավ բան չեն և նախնական գումար պետք է վճարվի», արդեն իսկ խոսում է այն մասին, որ մատչելի բնակարան ձեռքբերման հույսը երիտասարդների համար «սառույցին է գրվում»:
Այնպես, որ արդյունքում՝ այսօր կառավարության հաստատման են փորձում հրամցնել մի մոդել, որով առաջակում է գրեթե այն՝ ինչ Հայաստանի ցանկացած բանկ:
«Այս ծրագիրը բանկերի համեմատ առավելություն գրեթե չունի, առաջարկում է այն՝ ինչ ցանկացած բանկ»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց Երևանի 25-ամյա բնակչուհի Տիգրանուհի Հովհաննիսյանը, ով 6 ամիս առաջ է ամուսնացել:
Նա իր ամուսնու՝ Արման Հովհաննսիյանի հետ, արդեն տևական ժամանակ է, ինչ փոձում է հիպոթեքով տուն ձեռք բերել և «թակել է» բոլոր բանկերի դռները:
«30% կանխավճարի դեպքում՝ բանկն առաջարկում է տարեկան 6 % տոսադրույք, իսկ գրավադրման դեպքում՝ 10-ից 12 տոկոս: Այս ծրագրի առավելություն այն էր, որ կանխավճար չէր առաջարկում, բայց եթե պետք է կանխավճար լինի, ուրեմն առավելություն չունի»,-ասում է Տիգրանուհին ու նկատում, որ կա միայն մեկ դրական փոփոխություն:
«11 մլն. դրամ արժողությամբ բնակարնի փոխարեն այժմ առաջարկվում է 17 մլն. դրամանոց բնակարան: Դա կազմում է մոտավորապես 35 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որով կարելի է նորմալ բնակարան ձեռք բերել: Բայց միակ դրականը միայն դա է»,-ասում է երիտասարդ կինը:
Նկատենք նաև, որ ամուսնական զույգերի համար բանկերի սահմանված 60 հանրագումարային տարիքին «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագիրն ավելացրել է ընդամենը 5 տարի:
Այլ կերպ ասած, այն ինչ առաջարկում է «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» ծրագիրը՝ մատչելի չէ շատ երիտասարդ ընտանիքների համար: