Մեքսիկայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով ինը մարդ զոհվել է. կան տասնյակ վիրավորներ
Մեխիկոյում գնացքի և երկհարկանի ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 41-ը։
Այս մասին հայտնել է La Jornada-ն։
Միջադեպը տեղի է ունեցել դաշնային մայրուղու վրա: Ավտոբուսում եղել է 50 մարդ։
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից առնվազն 10-ը ստացել են ծանր վնասվածքներ։
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության ծառայությունները։