Աթենքից ոչ հեռու 5,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, տեղի է ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ։
Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Աթենքից 37 կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 664 հազար մարդ, և Նեա Մակրի քաղաքից 14 կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է մոտ 15 հազար մարդ։
Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։