Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն հարգանքի տուրք կմատուցի մարդասիրական գործիչներին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, նշելով իր գործունեության 10-ամյակը, նոյեմբերի 6-ին Էլիս կղզում կանցկացնի «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ հարգանքի տուրք կմատուցի բացառիկ մարդասերներին ու բարերարներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակից, նշելով, որ ավելի լավ ապագայի հույսի խորհրդանիշ դարձած պատմական այս կղզում սպասվող բացառիկ միջոցառմանը փառաբանության կարժանանան համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատները, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ փրկելով ուրիշներին աշխարհի ամենաբարդ ու վտանգավոր կետերում։

Երեկոյի ավարտին կհայտարարվի 2025 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը։ Նրան կշնորհվի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւ՝ աջակցելու առաջնագծում տարվող մարդասիրական աշխատանքին եւ ընդլայնելու ազդեցությունը՝ համայնքներում մարդասիրական աշխատանքով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների միջոցով։

«Այս հավաքի անցկացման խորհրդանշական վայրը հիշեցնում է մեզ, թե ինչու է ստեղծվել «Ավրորան»։ Այն ստեղծվել է՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ում մեծահոգությունն ու առատաձեռնությունը մղում են կարեկցանքի եւ մարդասիրական քայլերի՝ ընդդեմ մարդկային մեծ տառապանքների։ «Ավրորայի» կողմից մեծարվող բարերարների եւ մարդասերների այն ձեռքբերումները, որոնք փոխում են մարդկանց կյանքը, ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի աշխարհում, որտեղ կա կարեկցանքի պակաս, մենք ունակ ենք առաջնորդվելու բարությամբ եւ ուրիշների հանդեպ հոգատարությամբ»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի անդամ եւ Memory Matters ընկերության հիմնադիր Էլիս Գրինվալդը։

Դափնեկրից եւ մյուս հերոսներից բացի, մրցանակի շնորհման արարողությանը հարգի տուրք կմատուցվի նաեւ բարերարների, որոնք մարմնավորում են «Ավրորայի» հիմնական՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարը եւ սեփական գործողություններով գնահատանքի արժանացնում այլոց ներդրումներն ու խիզախությունը։ Այս պատվարժան անձինք ներկայացնում են ժամանակակից բարեգործության հարատեւ ոգին՝ օգտագործելով իրենց ազդեցությունն ու ռեսուրսները՝ կյանքի կոչելու էական եւ տեւական փոփոխություններ։

  • Գրասա Մաշել՝ «Գրասա Մաշել» համայնքային զարգացման հիմնադրամի հիմնադիր, կանանց եւ երեխաների իրավունքների ջատագով, որն իր կյանքը նվիրել է ազատության, կրթության բարելավման եւ մարդկային արժանապատվության պաշտպանության գործին: Դպրոցի նախկին ուսուցիչ եւ Մոզամբիկի կրթության առաջին նախարար տիկին Մաշելն, աշխատելով The Elders կազմակերպության հետ, ուշադրության կենտրոնում է պահել մարդասիրական եւ մարդու իրավունքների ճգնաժամերն աշխարհում:
  • Մայքլ Միլքեն՝ Միլքենի ինստիտուտի նախագահ, ֆինանսիստ եւ բարերար, որն ավելի քան հիսուն տարի նվիրել է բժշկական հետազոտությունների, կրթության եւ հանրային առողջության աջակցությանը` ընդլայնելով կապիտալի հասանելիությունը: Որպես «Միլքեն» ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր եւ Միլքենի ինստիտուտի հիմնադիր՝ նա խթանել է գիտական եւ սոցիալական առաջընթացն ամբողջ աշխարհում՝ ցույց տալով ռազմավարական բարեգործության ուժը:
  • Դեյվիդ Ռուբենսթայն՝ «Քարլայլ» ընկերության համահիմնադիր եւ համանախագահ, ֆինանսիստ եւ բարերար, որի գլոբալ աջակցությունը արվեստին, կրթությանը, առողջապահությանը եւ հասարակական նախաձեռնություններին թողել է երկարատեւ ազդեցություն։ Պարոն Ռուբենսթայնը նախագահում է մշակութային եւ կրթական մի շարք առաջատար հաստատություններ՝ մտածված եւ նպատակային բարեգործության միջոցով առաջ մղելով հանրային ծառայությունը։
  • Հենրիետա Հ. Ֆոր՝ ԱՄՆ ՄԶԳ նախկին ղեկավար, տնտեսության ոլորտի զարգացման, առողջապահության եւ կրթության բարելավման, ինչպես նաեւ մարդասիրական օգնության տրամադրման գործի առաջամարտիկ: Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն՝ տիկին Ֆորը ղեկավարել է կազմակերպության պատմության մեջ մանկական պատվաստանյութերի ամենալայնամասշտաբ գնման եւ մատակարարման գործընթացը, գլխավորել է երեխաների վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման աշխատանքները:

Անդրադառնալով այս իրադարձության կարեւոր նշանակությանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ շրջանի համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը հավելել է․

«Մրցանակի շնորհման արարողությամբ կընդգծվի հիմնարար կապն անցյալում անվտանգություն փնտրողների եւ այսօր ուրիշներին օգնության ձեռք մեկնողների միջեւ։ Այս անհատները, որոնց մենք մեծարում ենք, արտացոլում են ժամանակակից բարեգործության իրական իմաստն ու ոգին։ Նրանցից յուրաքանչյուրը տասնամյակներ է նվիրել տարբեր եղանակներով աշխարհը բարեփոխելու գործին։ Եվ նրանց առատաձեռնությունը սերունդներին է փոխանցում երախտագիտության գաղափարն ու ազդեցությունը»։

Մրցանակի շնորհման արարողությունը կվարեն բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող Ջուդի Վուդրաֆը եւ բեսթսելլեր-հեղինակ, սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսը, կենդանի կատարումներով հանդես կգան «Գրեմմիի» առաջադրված երաժիշտներ Ռուֆուս Ուեյնրայթը եւ Ալոե Բլեքը։