Բակո Սահակյանը ստորագրել է ԼՂՀ քաղաքացիական օրենսգիրքը
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը։
Այս մասին հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին երկրորդ ընթերցմամբ որպես մայր օրենք խորհրդարանը հաստատել էր ԼՂՀ «Քաղաքացիական օրենսգրքի» նախագիծը: