Իռլանդացիները ՀՖՖ տեխնիկական կենտրոնում պատրաստվում են Հայաստան-Իռլանդիա խաղին
Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում իռլանդացի ֆուտբոլիստները անցկացնում են իրենց նախախաղային մարզումները՝ պատրաստվելով աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի երկրորդ փուլի հանդիպմանը։
Խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: