ՀԱՄԱՍԸ իր վրա է վերցրել Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը
Վերջին տեղեկությունների համաձայն Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է հինգ մարդ։ Ահաբեկիչները տեղում չեզոքացվել են. մեկը կրակոցից վիրավորվել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի, երկրորդը՝ վիրավոր ուսանողի և զինված քաղաքացիական անձանց կողմից։
Ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողները Ռամալլահի մոտ գտնվող պաղեստինյան գյուղի բնակիչներ են։ Դեպքի վայրում ստուգվում է նաև կասկածելի առարկա, որը կարող է պայթուցիկ սարք լինել։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Համասը։
Երուսաղեմի Ռամոտ թաղամասում ահաբեկիչները կրակ են բացել ավտոբուսի վրա։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 15 մարդ, որոնցից հինգը ծանր վիճակում են։
Հարձակվողները տեղում չեզոքացվել են։