Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է, իսկ 45-ամյա Մարգարիտա Սիմոնյանին ծանր վիրահատություն է սպասվում
45-ամյա Մարգարիտա Սիմոնյանը, որը արդեն մոտ մեկ տարի պայքարում է ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի կյանքի համար, անսպասելիորեն խոստովանել է, որ երկուշաբթի իրեն ծանր վիրահատություն է սպասվում։
«Դուք, իհարկե, գիտեք, որ իմ ամուսին Տիգրան Քեոսայանը արդեն իններորդ ամիսն է կոմայի մեջ է հիվանդանոցում։ Ինչպես ասում են Ռուսաստանում՝ դժբախտությունը եկավ՝ դարպասները բացիր։ Ահա մեր տան դարպասները ոչ միայն չեն փակվում, այլ, կարծում եմ, ճակատագրի քամին ամբողջությամբ քշել է դրանք։ Այս շաբաթ ինձ մոտ հայտնաբերեցին սարսափելի, ծանր հիվանդություն։ Վաղը ինձ վիրահատություն է սպասվում։ Կարծում եմ՝ պարտավոր էի այսօր եթերում հայտնվել ու ասել ճշմարտությունը, որովհետև միշտ ավելի լավ է ինքներդ ասեք ճշմարտությունը, քան թողնեք, որ լսարանը սնվի լուրերով»,- հայտարարել է լրագրողը «Вечер с Владимиром Соловьевым» հաղորդման եթերում։