Նախապատրաստում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների այցը Աստանա. Տոկաև
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ պատրաստվում են Աստանայում ընդունել Փաշինյանին ու Ալիևին: Այս մասին նշում է vedomosti.ru-ն։
«Տարեվերջին նախատեսվում են այցելություններ Ռուսաստան և Ուզբեկստան, մենք պատրաստվում ենք նաև Աստանայում ընդունել Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։ Բացի այդ, նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական և եվրոպական պետությունների ղեկավարների հետ»,- ասել է Տոկաևը: