«Կաշխատի՞ մեր ծրագիրը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա վաղը»․ Եղիշե Մելիքյան
Շատ դժվար է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո վերականգնվելը թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ լրագրողներին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2026 թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիայի ընտրանուն։
«Չեմ ուզում համեմատություններ անել, բայց կարող եմ ասել, որ Իռլանդիան ունի իր խաղաոճը, որին մենք արդեն ծանոթացել ենք։ Պետք է պատրաստվել ու հասկանալ, թե ում հետ գործ ունենք»,- ասաց Եղիշե Մելիքյանը։
Նա նշեց, որ ունեն խաղային ծրագիր։
«Կաշխատի՞ մեր ծրագիրը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա վաղը»,- ասաց մարզիչը։