Ահաբեկչություն Երուսաղեմում. կան զոհեր և վիրավորներ
Երուսաղեմում ավտոբուսի վրա զինված անձանց հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Այս մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
NewsRu Israel-ը գրում է, որ երկու հարձակվողներ վերացվել են դեպքի վայրում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զինվորի կողմից։ Բացի այդ, միջադեպի վայրում հայտնաբերվել է կասկածելի առարկա, այն ստուգվում է:
Իսրայելի շտապօգնության ազգային ծառայությունը հայտնել է, որ Երուսաղեմի հյուսիսում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։
Ըստ The Times of Israel-ի՝ վիրավորների թիվը հասել է 20-ի, որոնցից հինգը գտնվում են ծանր վիճակում, իսկ յոթը՝ ծայրահեղ ծանր վիճակում։