Ադրբեջանը շարունակում է ականազերծում իրականացնել օկուպացված Արցախում
Սեպտեմբերի 1-ից 7-ն օկուպացված Արցախում վնասազերծվել է 33 հակատանկային ական, 165 հակահետևակային ական և 726 չպայթած զինամթերք։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, այս մասին ասվում է Ադրբեջանի ականազերծման գործակալության շաբաթական զեկույցում։
Այս ընթացքում ականազերծվել է 1304,6 հեկտար տարածք։
Գործողությունները կատարվել են ANAMA-ի, Պաշտպանության և Արտակարգ իրավիճակների նախարարության, Պետական սահմանային ծառայության և չորս մասնավոր ընկերությունների աշխատակիցների կողմից։