Վերնիսաժում սիրիահայերի տաղավարների թիվը կրճատվել է. (տեսանյութ)
«Վերնիսաժի տարածքում սիրիահայերի տաղավարների թիվը կրճատվել է, նախկինում 17-18 տաղավար էր, հիմա` 10»,- newspress.am -ի հետ զրույցում նշեց սիրիահայ Նազարեթ Արոյանը, ով ևս Վերնիսաժի տարածքում տաղավար ունի: Նրա խոսքով՝ սիրահայերին մշտական տարածք չի տրվում, պարբերաբար տարբեր հատավածներում են տաղավար տրամադրում, շաբաթ-կիրակի օրերին էլ ընդհանարապես տարածք չի հատկացվում:
Վերնիսաժի տարածքում առևտուր իրականացնող սիրիահայերը նշեցին, որ իրենց հիմնակնում տրվում է տարածք Վերնիսաժի աչքի չընկնող հատվածներում. «Ձմեռը առևտուր չենք արել, չենք էլ կարողացել, այստեղ կանգնելու պայմաններ չկային, հիմա պիտի գոնե աշխատենք, որ տան վարձը տանք, Սիրիայի մեր տունը վաճառել չենք կարողանում, որ այստեղ տուն առնենք»,-նշեցին նրանք:
Ունեզրկված սիրահայերը Հայաստանը լքել չեն ցանկանում, բայց այստեղ էլ դժվարությունները շատ են, գործարարներց վերածվել են բանվորների:
Մանրամասները՝ տեսանյութում