Ալիևը բացարձակապես ոչ մի տրամադրվածություն չունի խաղաղություն հաստատելու. Հայաքվե
Ալիևը բացարձակապես ոչ մի տրամադրվածություն չունի խաղաղություն հաստատելու:
•Ավելին, նա հիմա հայտնվել է բարդ հանգույցի մեջ, քանի որ ունի Ռուսաստանի հետ սրվող կոնֆլիկտ, այն աստիճանի, որ Ռուսաստանը պարբերաբար ռմբակոծում է «Սոկարի» նավթային կայաններն, օրինակ, Օդեսայում: Ռուսաստանն իր տարածքից համատարած մաքրում է ադրբեջանական հանցագործ խմբավորումները:
Ադրբեջանի հարաբերությունները սրվել են նաև Իրանի հետ, քանի որ արդեն փաստացի ապացուցված է` Ադրբեջանի տարածքն օգտագործվում է դեպի Իրան իսրայելական ներթափանցման համար։
Ինչու՞ ենք մենք Ադրբեջանից խաղաղություն մուրում, եթե այն իր մյուս հարևանների հետ կոնֆլիկտներ ունի:
Հակառակը` պետք էր օգտագործել այս վիճակը նրա վրա դիվանագիտական ճնշման համար: