Վարդան Ղուկասյանի ազատությունը դարձել է արդար պահանջ. հայտարարություն
Վարդան Ղուկասյանը ոչ միայն ուժեղ մարդ է, այլև օրինակ այն անհատի, ով իր կյանքում բազմիցս անցել է ամենածանր փորձությունների միջով և յուրաքանչյուր անգամ դուրս է եկել պատվով։ Նրա ճանապարհը երբեք հեշտ չի եղել, սակայն ուժը, համառությունը և արդարության հանդեպ հավատը միշտ առաջնորդել են նրան։ Այս անգամ ևս վստահ ենք, որ նա կկարողանա հաղթահարել ամեն ինչ նույն պատվով, ինչպես նախկինում։
Վարդան Ղուկասյանին սպասում են ոչ միայն իր հարազատները և (լավ) ընկերները, այլ նաև մի ամբողջ ժողովուրդ, որը հավատում է նրան և կանգնած է նրա կողքին։ Նրա ազատությունը դարձել է ժողովրդի արդար պահանջը, որովհետև Վարդանը միայն մեկ մարդու ճակատագիր չէ․ նա մի ամբողջ շարժման ու գաղափարի խորհրդանիշ է։
Ազատություն Վարդան Ղուկասյանին։