Թրամփը ծրագրում է առաջիկա օրերին խոսել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին ակնկալում է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ամերիկյան վարչակազմի ղեկավարն իր մտադրության մասին հայտնել է Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում լրագրողների հետ զրույցում։
«Շատ շուտով։ Հաջորդ մի քանի օրվա ընթացքում»,- պատասխանել է Թրամփը այն հարցին, թե երբ կցանկանար հաջորդ հեռախոսազրույցն ունենալ Պուտինի հետ։
«Մենք կկարողանանք դա անել»,- ընդգծել է Թրամփը՝ խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի մասին։
Նա նաև հայտարարել է մի շարք եվրոպացի առաջնորդների Միացյալ Նահանգներ այցի մասին՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի ուղիները քննարկելու համար։
«Մենք շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունենում։ Որոշ եվրոպացի առաջնորդներ երկուշաբթի և երեքշաբթի օրերին առանձին կժամանեն մեր երկիր», - ասել է Թրամփը։