Մադուրոն հրամայել է 25,000 զինվորական տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին
Վենեսուելայի նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Նիկոլաս Մադուրոն հրամայել է 25,000 զինվոր տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին, ինչպես նաև հանրապետության Կարիբյան և Ատլանտյան ափերին։
Վենեսուելայի առաջնորդը այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։
«Ես հրամայել եմ մեր փառահեղ Ազգային Բոլիվարյան զինված ուժերի 25,000 տղամարդկանց և կանանց տեղակայել՝ Կոլումբիայի հետ խաղաղության գոտում, Կարիբյան ծովի ափին և Նուևա Էսպարտա, Սուկրե և Դելտա Ամակուրո նահանգների Ատլանտյան ափին արագ արձագանքման մարտավարական աշխատանքային խմբերը ամրապնդելու համար», - ասել է Մադուրոն։
Նա ընդգծել է, որ զորահավաքի հիմնական նպատակը ազգային ինքնիշխանության, երկրի անվտանգության և խաղաղության համար պայքարն է: