Վրանային քաղաքում հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել
Թուրք-սիրիական սահմանի մոտակայքում տեղակայված վրանային քաղաքում հրդեհի հետևանքով 3 երեխա է մահացել, ևս 8-ը վիրավոր են։ Տեղեկացնում է Sondakika.com կայքը։
Երեկ գիշեր թուրքական ժամանակով ժամը 3։00-ի սահմաններում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել վրանային քաղաքում։ Մինչև հրշեջների ժամանումը հրդեհը մեծ տարածք է ընդգրկել։ Առավոտյան հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը։
Վրանային քաղաքը տեղակայված է Թուրքիայի Դերիքի շրջանում, Սիրիայի սահմանի մի քանի կմ հեռավորության վրա։ Այնտեղ ապրում է մոտ 10 000 սիրիացի գաղթական։