Օդանավն առևանգողը ազատ է արձակել 50 ուղևորների
Անհայտ անձինք առևանգել են Ալեքսանդրիա-Կահիրե չվերթն իրականացնող օդանավը, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ առևանգումից հետո օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակայի օդանավակայանում:
Հաղորդվում է, որ օդանավում 55 ուղևոր կա և անձնակազմի 7 անդամ, որոնցից 50-ն արդեն ազատ են արձակվել, հաղորդում է հունական ERT-1 հեռուստաընկերությունը: Ազատ արձակվածները կայանք և երեխաներ են: