Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

«Փաշինյանը մեծ տակառով պայթուցիկ է տեղադրում Հայաստանի տակ». Մեխակ Գաբրիելյան

«Առավոտ»-ը զրուցել է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի հետ:

– ԱՄՆ-ում նախագահ Թրամփի «քավորությամբ» տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, փաստաթղթեր ստորագրվեցին, որոնցից կարեւորվում է Մեղրիով ճանապարհի-տարածքի հատկացումը` 99 տարի վարձակալությամբ ՄՄՆ-ին։ Տարբեր տեսակետներ են հնչել. ՀՀ կառավարիչները պնդում են, որ այդպիսով Հայաստանի ինքնիշխանությունն ամրապնդվել է, ընդդիմախոսները՝ հակառակը, համարում են, որ եթե այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, ՀՀ-ն կդառնա ԱՄՆ-ի ֆորպոստ։ Դո՞ւք ինչ մեկնաբանություններ ունեք կատարվածին։

-Նախ ուզում եմ շեշտել, որ «Ադրբեջանի Հանրապետություն» անվանումը ճիշտ չի արտացոլում այդ պետության էությունը. դա ընդամենը Բաքվի Հանրապետություն է։ Նույնիսկ հանրապետություն էլ չի, այլ խանություն՝ Բաքվի Խանություն. ահա այդ կազմավորման էությունը։ Այդ նոր ձեւավորված պետությունը, որը ժամանակին ստեղծեց բոլշեւիկյան Ռուսաստանը, մեկ նպատակ ուներ եւ շարունակում է մնալ նույն նպատակի մեջ՝ ուղղված էր Հայաստանի դեմ եւ մնում է նույն տիրույթում, որը ներկայումս որոշ ուժեր փորձում են դարձնել չարի առաջամարտիկներից մեկը, որպես թուրքալեզու կազմավորում։ Այդ կազմավորման հիմնական նպատակը Հայաստանի դեմ պայքարն է։

Վաշինգտոնում կազմակերպված այդ հակահայ երեւույթի հեղինակը հստակ է՝ Թուրքիան է, Էրդողանը, որը օգտվելով Թրամփի մարդկային սնափառության արատից, շատ ճարպկորեն կարողացավ նախապատրաստել եւ իրականացնել այդ հակահայկական գործընթացը՝ ներքաշելով ԱՄՆ նախագահին։ Էրդողանի գծած սխեմայով եւ անմիջական ղեկավարությամբ ԱՄՆ-ի քողի տակ ստորագրելով հակահայ այդ թղթիկները, Փաշինյանը, այս տգետ պատուհասը, օգտվելով մեր ժողովրդի մեծ մասի համակրանքից Միացյալ Նահանգների նկատմամբ, փորձում է ԱՄՆ նախագահ Թրամփին օգտագործելով, անցնել Հայաստանի մասնատման երկրորդ փուլին՝ Մեղրիի միջով միջանցք (Բերձորի միջանցքը վերափոխվեց Սյունիքի միջանցքի) հատկացնելով թուրքերին, Սյունիքը հանձնել թշնամուն եւ Հայաստանը վերածել թուրքական աշխարհի սպասարկուի, դրանով իսկ նպաստելով թուրանական առանցքի կայացմանը։

Այս քայլը ընդամենը դժվարացնելու է եւ լրացուցիչ խոչընդոտներ է հարուցելու մեր հաջորդ իշխանության գործունեությանը, առավել եւս ազգային՝ իրականացնելու Հայոց շահերից բխող միակ առանցքի՝ Արիական առանցքի ձեւավորումը։ Ես վստահեցնում եմ, որ այս թուրանական ծրագիրը՝ «Թրամփի ճանապարհ» կոչվածը չի հաջողվելու, ինչպիսի թղթիկներ էլ որ ստորագրի մեր տգետ պատուհասը։ Առաջիկայում՝ իշխանափոխությունից հետո, ականատես ենք լինելու, թե Միացյալ Նահանգները ինչպիսի ոգեւորությամբ է ձեռնամուխ լինելու Արիական առանցքի կայացման գործընթացին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում