Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի
Քաղաքականություն

Բավ է խաղաղություն բառը չարաշահել. Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Նիկոլիստներ, հիշեցնեմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ձեր Նիկոլն է ստորագրել։ Հերիք է մեր վրա մուննաթ գաք։

Նիկոլիստները հերթ չտալով փորձում են ընդդիմության վրա բարդել այն կեղծ թեզը, թե իբր մենք դեմ ենք 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթին, բայց կողմ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։

Սակայն և՛ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ կապիտուլյացիան, և՛ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչելու դավաճանական ակտը, և՛ 2025-ի օգոստոսի 8-ի նախաստորագրված կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ի հետ խնդիր ունեք, գնացեք ու ինքներդ ձեր հետ բանավիճեք։

Հիշեցնեմ, որ Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը 2016-ի Ապրիլյան հաղթական պատերազմից հետո օրակարգ էին բերել Վիեննայի, Ժնևի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2009-2013 թթ., ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները՝ Օբաման, Սարկոզին, Մեդվեդևը, Օլանդը և Պուտինը, ընդունել են 5 հայտարարություն, որտեղ հստակ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

Այդ պատճառով էլ ձեր Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» Ալիևը 2016-ի հոկտեմբերի 7-ին բողոքում էր, որ փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ին՝ կրկնում եմ, այդ հայտարարությունը ստորագրել է Փաշինյանը (երևի բունկերից)։ Բայց նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, համեմատած 2022-ի հոկտեմբերի 6-ի և 2025-ի օգոստոսի 8-ի փաստաթղթերի հետ, «չարիքի փոքրագույնն» է։

Այդ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը չորս անգամ հիշատակվում էր որպես առանձին սուբյեկտ, այլ ոչ թե Ադրբեջանի մաս։ Արցախը մասամբ հայկական էր, այնտեղ ապրում էր շուրջ 130 հազար հայ։ Ամարասում ու Գանձասարում դեռևս կնունք ու հարսանիք էին անում։

Ինչպես խախտվեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նույն կերպ խախտվելու է նաև օգոստոսի 8-ի փաստաթուղթը։ Փաշինյանի ստորագրած որևէ փաստաթուղթ չի կարող խաղաղություն բերել։

Ապացույցներն են նոյեմբերի 9-ի և հոկտեմբերի 6-ի փաստաթղթերը։

Բավ է խաղաղություն բառը չարաշահել։

Հազար անգամ ասել եմ․ Արցախում էլ հիմա «խաղաղություն» է, բայց այլևս հայ չկա»։