«Խնդրում եմ ծնկաչոք՝ սիրեցեք մեր երկիրը. ամեն պատառ հող արյունով է ներկված». Քարինջ գյուղում ապրող Զինա և Զոյա քույրերի անկեղծ ու պարզ զրույցը (տեսանյութ)
Լոռվա Քարինջ գյուղի հին բակում, լեռների ու դաշտերի խաղաղ շնչի մեջ, ապրում են երկու քույրեր՝ Զոյա և Զինա Պետրոսյանները։ Նրանց պատմությունը խառնված է գյուղի հողին, հայրենիքի ցավին ու կյանքի մասին պարզ ճշմարտություններին։