Ռուբեն Նևեշը Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը կկրի մահացած ընկերոջ՝ Ժոտայի շապիկը
Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշն ազգային հավաքականի խաղերի ժամանակ կկրի իր մահացած ընկերոջ՝ Դիոգու Ժոտայի 21 համարի մարզաշապիկը։ Այս մասին գրում է espn.com-ը։
Ֆուտբոլիստ ցույց է տվել ձախ սրունքին արված դաջվածքը՝ ի պատիվ հուլիսին մահացած «Լիվերպուլի» նախկին հարձակվողի։
«Ես և ամբողջ ազգային հավաքականը կանենք ամեն ինչ, որպեսզի Դիոգոն լինի մեզ հետ՝ հետ մեր թիմում», - ասել է Նևեշը Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ։
Ժոտան և նրա եղբայրը՝ Անդրե Սիլվան, մահացել են ավտովթարից հուլիսի 3-ին։
Նևեշը, որը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ»-ում, շատ մտերիմ էր Ժոտայի հետ. նրանք միասին խաղացել են անգլիական «Վուլվերհեմփթոն» ակումբում և Պորտուգալիայի հավաքականում։