Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

«Ապրելու ուժը վերևից է գալիս». կամավոր Տիգրան Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես հինգ տղա ունեմ, Տիգրանն ամենակրտսերն է։ Բոլորս իրեն միշտ փայփայել ենք։ Լսող երեխա էր։ Որպես տան փոքր՝ ավագ եղբայրները հաճախ էին խնդրում այս կամ այն բանն անել իրենց համար, օրինակ՝ խանութ գնալ, նա էլ սիրով ամեն ինչ անում էր։ Շատ կապված էր իր մեծ եղբայրների հետ, նրանց համար անհնարինը կաներ՝ անգամ իրեն նեղություն տալով։ Ամենամեծ եղբոր հետ Տիգրանի տարիքային տարբերությունը 12 տարի է, մյուս եղբայրների տարիքային տարբերությունը երեքական տարի է։ Հետաքրքիր է նաև, որ երբ արդեն մեծացել էր, բոլոր եղբայրներից ամենահասուն դատողը, կարծես, Տիգրանը լիներ, ուզում էր բոլորին պաշտպանել, թույլ չտալ, որ ընկնեն ինչ-որ փորձանքների մեջ. մեր բոլոր տղաները շատ ակտիվ են եղել։ Նման բնավորություն ուներ։ Չափահաս տարիքում դարձավ բոլորի պաշտպանը։ Ժպտացող աչքերով իմ բարի տղան է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։ Նշում է՝ մոտ 30 տարի մանկապարտեզում է աշխատել. «Մեր Բ3 թաղամասի բոլոր երեխաները, ինչպես ասում են, իմ «ձեռքի տակով» անցան, մեծացան ու կյանք մտան։ Մեկս մյուսիս շատ լավ ենք ճանաչում, մեծ հարգանք ենք վայելել այս թաղամասում»։

Տիգրանը ծնվել է Երևանում։ 2005-2013 թթ. սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 ավագ դպրոցում։ «Ֆուտբոլով է զբաղվել երկար տարիներ, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո որոշումը փոխեց, մենք էլ չպնդեցինք, ամեն հարցում առաջնորդվում էինք երեխաների ցանկությամբ։ Ինքս ժամանակին սպորտսմեն եմ եղել և մշտապես ցանկացել եմ, որ իմ երեխաներն էլ սպորտով զբաղվեն, իրենց ուղղորդել եմ տարբեր խմբակներ, ցանկացել եմ, որ սպորտսմեն դառնան։ Սպորտի հաճախել են, բայց ինչ-որ մի փուլում կիսատ են թողել։ Տիգրանը, բացի ֆուտբոլը, դպրոցում նաև շախմատի խմբակ է հաճախել։ Դպրոցական առարկաներից ռազմագիտությունն էր շատ սիրում։ Իրենից երեք տարով մեծ եղբայրը բանակում չի ծառայել, ու երբ Տիգրանին բանակ էին զորակոչում, ցանկանում էինք, որ մեծ եղբայրն էլ իր հետ գնա, միասին ծառայեն։ Տիգրանն ընդդիմանում էր, կատակում՝ ինքը չի կարող ծառայել, ես կընկնեմ կրակի մեջ»։

2017 թվականի հունվարին Տիգրանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Ամիսներ անց տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամաս։ 2019 թվականին զորացրվել է ծառայությունից։ «Ոգևորված մեկնեց ծառայության, ասում էր՝ բա ոնց, պետք է անպայման ծառայեմ։ Բանակում ծառայելու տարիներին ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։ Գասպարյանների ընտանիքն, ավաղ, 2018 թվականին դժբախտ դեպքի հետևանքով կորցնում է իր որդիներից մեկին՝ Գոռին։ Չնայած մեծագույն ցավին, նրանք կարողանում են ոտքի կանգնել, միմյանց թև ու թիկունք լինել։

Ընտանիքն ապրում էր իր առօրյա կյանքով, Տիգրանն աշխատում էր, չնայած չէր հասցրել դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերել, աշխատում էր տարբեր ոլորտներում։ Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց, Տիգրանը որոշեց կամավոր մեկնել Արցախ։ «Ասում էր. «Տանը հիգ տղամարդ կա, մեկս չգնա՞ պատերազմ, որ հետո ես գլուխս կախ ման չգամ փողոցում»։ Ամեն ինչ արեցինք, որ չգնա։ Մեկ անգամ գնաց, մեկ օր էր մնացել, հետ եկավ ու ինձ ասաց. «Մա՛մ, դա պատերազմ չէր, դա չգիտեմ, թե ինչ էր»։ Դա տեսնելով, հասկանալով, թե ինչ է կատարվում, միևնույնն է, նորից գնաց»։

Հոկտեմբերի 16-ին Տիգրանն արդեն Արմավիրի զորամասում էր։ Այդտեղ նա վերապատրաստում է անցնում ու տասն օր անց մեկնում ռազմաճակատ՝ որպես տանկի նշանառու։ Պատերազմի տարբեր թեժ կետերում է եղել։ Վերջին մարտը Շուշիում էր։ «Իրեն ասում էի՝ Տիգրա՛ն, իմացիր՝ որ օրը դու չզանգեցիր, ես գալիս եմ Ղարաբաղ։ Ամեն առավոտ ժամը յոթին, մեկ էլ երեկոյան պարտաճանաչ զանգում էր՝ մա՛մ, ես այստեղ եմ, ես կամ։ Երբ նոյեմբերի 7-ի երեկոյան չզանգեց, մտածեցինք՝ գուցե տեղը հարմար չէ, ոչինչ, առավոտյան կզանգի։ Բայց երբ հաջորդ օրվա առավոտյան էլ չզանգեց, արդեն հասկացանք, որ մի բան այն չէ։ Տղաներս մեքենա վերցրեցին ու ճանապարհ ընկան Ղարաբաղ։ Ամենուր եղել էին, բայց, ավաղ, որևէ բան ճշտել չէին կարողացել»։

Տիգրանն անմահացել է Շուշիում նոյեմբերի 7-ին։ «Իրենց տասը հոգանոց խմբում նա տարիքով ամենափոքրն է եղել։ Վիրավորվել է, մտածել են՝ իրեն շուտ ճանապարհեն, որ փրկվի։ Մեքենայով վիրավորներին ճանապարհում են, մեքենան, ըստ երևույթին, ճանապարհին հայտնվում է կրակոցների տակ։ Վարորդն ասել է՝ իջեք ու փախեք, ինչպես կարող եք։ Մեքենայից իջել են, չորս-հինգ հոգի վիրավոր են եղել, մինչև կկողմնորոշվեին, թե որ ուղղությամբ գնային, դիպուկահարը թիրախավորել է իրենց։ Հավանաբար, չեն պատկերացրել, որ դիպուկահարները դիրքավորված են։ Շուշիում դիպուկահարների կրակոցներից զոհվածները շատ են»։ Իսկ Տիգրանի խումբը որոշ ժամանակ հետո անվնաս իջել է դիրքերից։

Ամիսներ շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Տիգրանից։ «2021 թվականի փետրվարին մեզ զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ով համընկնում կա։ Գնացինք, բայց մարմին չկար, մասունքներ էին։ Հուղարկավորեցինք իրեն, երեկոյան մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ մեր որդուն չենք հուղարկավորել։ Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը։ Բայց այդ պահին մեր մեջ հույս արթնացավ, մտածում էինք՝ ուրեմն ողջ է, գուցե գերեվարված է։ Դա մեզ համար հույսի շող էր։ Հետո ևս մեկ անգամ զանգահարեցին մարտին, ուրախացանք, մտածեցինք՝ լավ լուր է։ Բայց, ավաղ... Միայն ուրախ ենք, որ իր մարմինն ամբողջական ենք գտել, առանց խոշտանգման հետքերի, չնայած ամիսներ էին անցել։ Կանչեցին տղայիս ճանաչելու։ Տղաներս ինձ թույլ չտվեցին ներս մտնել։ Իրենք են ճանաչել եղբորը, ինքնությունը հաստատել, մարմնի ամեն միլիմետրը զննել են, իր մարմնին նաև խաչեր կային դաջված, դրանցով ևս հաստատվեց, որ Տիգրանս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գոռս 26 տարեկան էր, Տիգրանս՝ 22։ Բոլորն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես դիմանում։ Սկզբում ես էլ նման մտքեր ունեի՝ ինչպե՞ս եմ քնում, ինչո՞ւ եմ հաց ուտում, ինչպե՞ս կարող եմ ապրել, երբ իմ երեխաները չկան։ Հիմա կարող եմ ասել, որ ուժը վերևից է գալիս, շատ ուժեղ մարդ եմ։ Դժվարությունների միջով եմ անցել, հինգ երեխա մեծացնելը հեշտ չէ։ Տղաների մամաները պետք է ուժեղ լինեն, ես այդ ուժը նաև իմ տղաներին եմ փոխանցել, միշտ ասել եմ՝ չխեղճանաք, իմացեք, որ ես ձեր կողքին եմ։ Իմ փոխանցած ուժն իրենց միշտ ուղեկցել է»։

Հ. Գ.- Տիգրան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Երևանի «Շահումյան-2» գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում