ԱՄՆ-ն քննարկում է Վենեսուելային հարված հասցնելու հնարավորությունը. CNN
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Վենեսուելայում օդային հարվածներ հասցնելը՝ Նիկոլաս Մադուրոյին թուլացնելու համար:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Վենեսուելայում գործող թմրավաճառների դեմ ռազմական հարվածների մի շարք տարբերակներ, այդ թվում՝ երկրի ներսում թիրախներին հնարավոր հարվածներ հասցնելը՝ որպես առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին թուլացնելու ավելի լայն ռազմավարության մաս», - ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, սակայն չի կարելի բացառել ապագայում Վենեսուելայի տարածքում հարվածներ հասցնելու հնարավորությունը, որի նպատակն է Մադուրոյին ստիպել պաշտոնաթող լինել: