Թրամփը Պենտագոնի անունը փոխել է և դարձրել Պատերազմի նախարարություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Պաշտպանության նախարարությունը ժամանակավորապես վերանվանվել է Պատերազմի նախարարություն՝ իր նախագահության ողջ ժամկետի ընթացքում։
Այս մասին գրում է BBC-ն:
«Մենք հաղթեցինք Առաջին համաշխարհային պատերազմում։ Մենք հաղթեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Մենք հաղթեցինք ամեն ինչ: Մենք որոշեցինք մեր անունը դնել Պաշտպանության նախարարություն։ Այսպիսով, հիմա մենք Պատերազմի նախարարություն ենք», - ասել է Թրամփը։