Եվրահանձնաժողովը ողջունում է Պուտինի հայտարարությունը Ուկրաինայի վերաբերյալ
Եվրոպական հանձնաժողովը դրականորեն է արձագանքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին հայտարարությանը։ Այս մասին հաղորդում է Euractiv կայքը:
«Շատ ողջունելի է, որ նախագահ Պուտինը տեսնում է Ուկրաինայի տեղը Եվրամիությունում», - Euractiv-ը մեջբերում է Եվրոպական հանձնաժողովի մամուլի քարտուղար Պաուլա Պինյոյի հայտարարությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Պուտինը, Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում խոսելով Ուկրաինայի՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցության մասին, ասել է, որ դա Ուկրաինայի օրինական ընտրությունն է՝ ինչպես կառուցել իր միջազգային հարաբերությունները, ինչպես ապահովել իր շահերը տնտեսական ոլորտում, ում հետ դաշինքներ կնքել:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանը չի միջամտել Ուկրաինայի՝ Եվրոպային ինտեգրման քաղաքականությանը: