Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում չի նախատեսվում. Ջեյմս Ուորլիքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն նախատեսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տեղեկացնում է Ռոյթերզը:
Ուորլիքը սակայն հաղորդել է, որ մյուս համանախագահների անունից պատրաստվում է հանդիպել կողմերի հետ, որպեսզի քննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: