Ախալքալաքցի բռնցքամարտիկ Արտյուշ Գոմցյանն անցել է բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ
Ախալքալաքցի բռնցքամարտիկը 60 կգ քաշային կարգում 1/32 եզրափակիչում հաղթել է լիտվացի Էդգարաս Սկուդելիսին և անցել հաջորդ փուլ։ Jnews-ի հաղորդմամբ, Արտյուշի անձնական մարզիչը Ատոմ Էլիզբարյանն է։
Սեպտեմբերի 4-14-ը Լիվերպուլում (Անգլիա) անցկացվում է բռնցքամարտի աշխարհի 2025 թվականի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրներից ավելի քան 500 բռնցքամարտիկներ: Կխաղարկվի մրցանակների ընդհանուր 20 հավաքածու՝ տասը տղամարդկանց և տասը կանանց համար: Սա բռնցքամարտի պատմության մեջ առաջին մեծահասակների աշխարհի առաջնությունն է, որը անցկացվում է World Boxing-ի հովանու ներքո: