Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Մենք ժամանել ենք Օսակա՝ կիսվելու մեր հարուստ պատմության և մշակույթի վրա հիմնված ներկայիս Հայաստանի ձեռքբերումներով. Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանն Օսակայում այցելել է Expo 2025  համաշխարհային ցուցահանդես, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառումը:

Փաշինյանը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել ցուցահանդեսի տաղավարներում, այնուհետև պատվավոր հյուրերի հուշամատյանում կատարել գրառում: Հաջորդիվ տեղի է ունեցել ճապոնական թեյի ավանդական հյուրասիրություն, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանը, հայկական պատվիրակության անդամներն ու Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն:

Փաշինյանն այցելել է ցուցահանդեսում բացված հայկական տաղավար: «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով հայկական տաղավարը ներկայացնում է Հայաստանի առաջատար նորարարական ծրագրերը, մշակութային ժառանգությունը, ներդրումային հնարավորությունները, առաջադեմ կրթական նախաձեռնությունները: Պատասխանատուները նշել են, որ հայկական տաղավար այցելուների թիվը ցուցահանդեսի մեկնարկից ի վեր գերազանցել է մեկ միլիոնը:

Այնուհետև կայացել է Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառման բացման արարողությունը: Նախ՝ հնչել են Հայաստանի և Ճապոնիայի ազգային օրհներգերը, որից հետո ելույթներով հանդես են եկել Նիկոլ Փաշինյանը և Համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատարի տեղակալ Շիգետոշի Իկեյաման: 

Իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հանձնակատարի տեղակալ պարոն Իկեյամա,

Հարգարժա՛ն հյուրեր, այցելուներ,

Ուրախ եմ այսօր ձեզ ողջունել «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել բարեկամ Ճապոնիային այս տարի Օսակայում աշխարհի խոշորագույն տնտեսական իրադարձության՝ «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ճապոնացի գործընկերներին ցուցաբերած աջակցության և ջերմ ընդունելության համար:

Ինչպես գիտեք, Համաշխարհային ցուցահանդեսը մեկ դարից ավելի կարևոր հարթակ է հանդիսանում ամենատարբեր ոլորտներում մարդկության նորագույն ձեռքբերումները և նորարարությունները ներկայացնելու համար: Հայաստանն արդեն 5-րդ անգամ է մաս դառնում այս կարևոր իրադարձությանը, և մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է մասնակցել Համաշխարհային ցուցահանդեսին այստեղ՝ Օսակայում, որը լավ հնարավորություն է միմյանց հաղորդակից դարձնելու տնտեսության, տեխնոլոգիաների, առողջապահության, արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և նորարարություններին։

Հարգելի՛ բարեկամներ,

Մենք ժամանել ենք Օսակա՝ կիսվելու մեր հարուստ պատմության և մշակույթի վրա հիմնված ներկայիս Հայաստանի ձեռքբերումներով և տնտեսական ու տեխնոլոգիական առաջընթացի ու նորարարական կրթության փիլիսոփայության վրա հիմնված խաղաղ և բարեկեցիկ ապագայի տեսլականով։

«Այսօրվա և վաղվա սյուները» խորագիրը կրող Հայաստանի տաղավարում սյուներից չորսը խորհրդանշում են Հայաստանի «այսօրը»` պատմությունը, մշակույթը, նորարարությունը և տարածաշրջանային հնարավորությունները։ Հայաստանի ապագան խորհրդանշող մյուս չորս սյուները ներկայացնում են տեխնոլոգիական, նորարարական կրթության փիլիսոփայությունը, Հայաստանի տեսլականն ուսուցման և կրթության ապագայի վերաբերյալ, ինչի համատեքստում ներկայացվում են հայկական՝ ապագային միտված կրթական նախաձեռնությունները՝ Թումոն, ՔՈԱՖ-ը, Արմաթը, Հայաստանի կողմից առաջ քաշված նոր նախագծերը՝ «Ակադեմիական քաղաք»-ը, «Ինժեներական քաղաք»-ը:

Այս համատեքստում հպարտությամբ եմ նշում, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ին Ճապոնիայում պաշտոնապես բացվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գունմա մասնաճյուղը, որը հասանելի կլինի պրեֆեկտուրայի համայնքներում բնակվող 1500 պատանիների համար։ Թումոյի յուրահատուկ հեղինակային կրթական մոդելով այստեղ կդասավանդվեն ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում, նկարչություն և շարժական գրաֆիկա ոլորտները։

Հարգելի՛ ներկաներ,

Մասնակցությունն Օսակայում ընթացող տնտեսական աշխարհի այս խոշորագույն միջոցառմանը բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ճապոնացի ժողովրդին, այլև աշխարհին ներկայացնելու Հայաստանի տնտեսական, մշակութային, տեխնոլոգիական, կրթական և զբոսաշրջային գրավչությունը՝ նոր հեռանկարներ ստեղծելով այդ ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:

Տաղավարում առանձնակի ուշադրություն է հատկացված նաև Հայաստանի ապագային միտված խաղաղության տեսլականին` «Խաղաղության խաչմերուկ»-ի իրագործմանը, որը մենք տեսնում ենք ինչպես մի իրավիճակ, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են ակտիվ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերով և բոլոր հարցերը դիվանագիտության և երկխոսության միջոցով լուծելու հանձնառությամբ։

Մեկ անգամ ևս ողջունելով բոլոր ներկաներին՝ ցանկանում եմ հրավիրել բոլորին այցելելու Հայաստանի տաղավար՝ հաղորդակից լինելու դեպի բարեկեցիկ և խաղաղ ապագա տանող Հայաստանի տեսլականին:

Շնորհակալություն»:

EXPO 2025 ցուցահանդեսի շրջանակում հայկական տաղավարը գործելու է մինչև հոկտեմբերի 13-ը: