Բաքվում շարունակվում է ապօրինի պահվող հայ գերիների շինծու դատական հերթական նիստը
Բաքվի դատական համալիրում ընթանում է այսպես կոչված ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող, ապօրինի պահվող հայ գերիների քրեական գործով դատական նիստը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, դատավարությունը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։
Հիշեցնենք, որ նախորդ դատավարության ժամանակ այսպես կոչված տուժողները ցուցմունք են տվել։