Պուտին-Թրամփ բանակցությունների նոր փուլը հնարավոր է մոտ ապագայում. Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունների նոր փուլ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, բանակցությունների նոր փուլ հնարավոր է։ Ես կասկած չունեմ, որ եթե նախագահները անհրաժեշտ համարեն, նրանց հանդիպումը կարող է կազմակերպվել շատ արագ։ Ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայի հանդիպումը»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ աշխատանքային շփումները շարունակվում են։
Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպումը կարող է իրականացվել հնարավորինս կարճ ժամանակում։