Իսրայելն օկուպացրել է Գազայի 40 տոկոսը
Իսրայելի պաշտպանության ուժերը վերահսկողություն են հաստատել Գազայի տարածքի 40%-ի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։
«Գործողությունը կընդլայնվի և կուժեղանա։ Մենք կշարունակենք հետապնդել Համասին ամենուրեք», - Դեֆրինի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Նա նշել է, որ սորաբաժանումները ներկայումս գործում են Զեյթուն և Շեյխ Ռադվան շրջաններում։ Դեֆրինը շեշտել է, որ ռազմական առաքելությունը կավարտվի միայն բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակումից և պաղեստինյան իսլամիստական արմատական շարժման՝ Համասի իշխանության վերացումից հետո։
Ավելի վաղ Իսրայելը կոչ էր արել խաղաղ բնակիչներին լքել Գազան իրենց անվտանգության համար, գրում է Reuters-ը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ 70,000 մարդ արդեն լքել է քաղաքը։