Իրանը և ՀԱՄԱՍԸ Կատարում քննարկում են Գազայում տիրող իրավիճակը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դոհայում (Քաթար) պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակության հետ քննարկել է Գազայի հումանիտար իրավիճակը և Արևմտյան ափի տարածքների Իսրայելի կողմից բռնակցման սպառնալիքը:
Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը։
Բանակցություններին մասնակցել է Գազայում Համասի առաջնորդներից մեկը՝ Խալիլ ալ-Հայան։ Կողմերը քննարկել են Եգիպտոսի և Կատարի դիվանագիտական ջանքերը՝ ուղղված մարտական գործողությունները դադարեցնելուն և Գազա մարդասիրական օգնություն հասցնելուն։
Արաղչին անսասան աջակցություն է հայտնել պաղեստինյան դիրքորոշմանը և կոչ է արել իսլամական պետություններին համատեղ աշխատել՝ Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու համար։ Նա ընդգծել է, որ Թեհրանը պաղեստինյան ժողովրդին աջակցությունը համարում է ռազմավարական առաջնահերթություն։