Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«Ժաննայի հովհարն ու ազգային ինքնության հովհարային անջատումները

Շատերն են անդրադառնում «թավշյա կրկեսի» արդյունքում իշխանությունն ուզուրպացրած ու Հայաստանի նկատմամբ նեոգաղութային քաղաքականության գործիքների վերածված իշխանավորների վտանգավորության աստիճանի հասնող անհաշվետու վարքուբարքի, խայտառակ կոռուպցիոն գործելաոճի, անպատժելիության գերագույն զգացումի և զանազան հանցանքների ու զանցանքների դիմաց պատժվելուց ապահովագրված կեցվածքին:

Սա նոր երևույթ չէ ու որպեսզի մեկնաբանությունները «բա նախկինների օրոք...» սկսողներին հակազդելու հնարավորություն չտրվի, հավաստիացնում եմ, որ 2018 թվականից առաջ էլ նույնն էր, բայց մի սկզբունքային տարբերություն, ամեն դեպքում, պարտավոր ենք արձանագրել: 2018-ից հետո թերուս, ինքնահավան ու ինքնամեծար կեղծ ինտելեկտուալների մի դաստա որոշել է «նոր ազգ» կերտել՝ պարտադրելով իր տեսլականն ու արժեհամակարգը նոր սերնդին, այն իրականացնելու հիմնական միջոց տեսնելով դպրոցական դասագրքերը, հատկապես հումանիտար առարկաների գծով: Թարմ օրինակների ականատես եղանք բոլորովին վերջերս:

Նոր աշխարհայացք ու արժեհամակարգ պարտադրելու քաղաքականությունն իրականացվում է բացահայտ կերպով, արհեստական ու շինծու օրակարգեր առաջ բերելով ու հետևողականորեն դրանք գովազդելով: Զավեշտալին այն է, որ իրականացնողները մի հատ էլ զարմանում են, որ իրենց տխմարություններն առաջ տանելու ճանապարհին հանդիպում են խոչընդոտների ու դիմադրության:

Ակադեմիական քաղաքի տեսիլքն ու ֆեստիվառների բոցը պարզ ցնդաբանություններ ու կեղծ մշակութային անճաշակություններ չեն միայն: Դրանք մեծ գումարներ թալանելու ու լուրջ կապիտալ կուտակելու մեծ ծրագրերի լոկ մի մասն են, որոնց կողքին մի քանի միլիոն դոլար արժեցող նախագծերն ու ծրագրերը չեն երևալու: ԿԳՄՍ նախարարը արդեն հանգիստ կարող է հաշիվ չտալ չկայացած համերգի ու պետբյուջեից մսխված հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ է փոշիացվում նաև խոտան ու խայտառակ որակով տասնյակ հազարավոր տպաքանակով տպագրվող դասագրքերի դեպքում: Եվ քանի որ չկա վերահսկողություն ու արդարադատության համակարգ կոչվածը, Ժաննա Անդրեասյանն ու մյուսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիության «քաղցր» միջավայրը:

Թավշյա նեոգաղութացումն ուղեկցվում է նեոբոլշևիզմով և տկարամիտ ռևիզիոնիզմով: Ծխախոտի բիչոկներ հավաքող վարչապետը ներկայանում է որպես մեծ գաղափարախոս և ինտելեկտուալ, որի մտագալարումներն ու կեղծ պատումները ոչ միայն լռությամբ են ընդունում մեր «փառապանծ» ակադեմիականները, այլև իրենք են մասնակցում այդ մշակումներին՝ թավիշի գիտական հիմնավորումն ապացուցող հոդվածներով:

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու մյուսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձություն չի համարվել, քանի որ իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչնդոտում ու խանգարում է "նոր մարդ" կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Այն խանգարելու է ինքնությունից զտված ու անդեմ էակների վերածված սպասարկու զանգված ստանալու լաբորատոր փորձերին ու փորձարկումներին, որոնք առատորեն հովանավորվում են դրսի պատվիրատուների կողմից:

Դիմադրությունն այս ավանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պետք է լինի կոշտ ու անզիջում:

Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա ու կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի դրվագներով առերեսվի պատժվելու անխուսափելիությանը:

Ցինիզմին էլ վերջ ու սահման կա:

Դիմում եմ հայ ծնողին, հայ ուսուցչին, հայ մարդուն

Մի´ վերածվեք փորձարկումների ենթակա անլեզու ու անինքնասեր օրգանիզմների, տվե´ք ձեր բաժին հակահարվածը:

Շուտով կհայտարարենք Ժաննա Անդրեասյանի հրաժարականը պահանջելու բողոքի ակցիայի մասին, զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով:

Մաքրման ու ինքնաառողջացման գործը մենք պետք է անենք ու ոչ մեկը մեզ չի օգնելու այդ գործում, քանզի բոլորին ձեռնտու է անողնաշար, ինքնությունից զուրկ, հեշտ կառավարվող ու պարտվողական տրամադրություններ դավանող հասարակությունից ցանկալի զիջումներ կորզելը»: