Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Իշխանությունը դրել է շատ կեղտոտ, արհեստական բանաձև, իբր՝ ընտրությունը խաղաղության և ոչ խաղաղության միջև է, սա ստոր բան է, բայց կարող է աշխատել

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը հրապարակել է «Ընտրություններում հաղթելու պայմանները» վերտառությամբ հոդված.


Իշխանությունները սպառել են հանրային վստահության վճռորոշ ռեսուրսը և գիտեն այդ մասին։ Նախքան ընտրությունները և ընտրությունների միջոցով պետք է ֆիքսել դա՝ բերելով երկրում քաղաքական և, հետևաբար, հոգեբանական լուրջ փոփոխությունների։ Պատմական փոփոխության հնարավորությունն արդեն բոլորին տեսանելի է։ Անկախ բոլոր ռեպրեսիաներից՝ մենք ունենք ընտրություններում հաղթելու բոլոր շանսերը։ Հաջողության հասնելու համար պետք է պահպանել մի քանի կարևոր պայման։ 


Պայման առաջին. Նախընտրական համակեցություն

Նախընտրական համակեցության նորմերի ֆիքսումը և պահպանումը հաջողության առանցքային գործոններից է։ Հակաիշխանական ուժերը և «հանրային ակտիվը» այս գիտակցությամբ պետք է մտնեն ընտրական տարի։ Սա նեղ, շքախմբային, ժամկետանց (երեսնամյա կամ ավելի նոր) թշնամանքից հրաժարվելու փուլն է։
Սա կվկայի օրվա և պատմության առջև քաղաքական էլիտաների պատասխանատվության մասին և ընտրություններից շատ ավելի վաղ կօգնի ձևավորել հանրային գերիշխող տրամադրություններ և հանուն փոփոխության քվեարկելու պատրաստ հասարակական միջավայր։ Սա առաջին և գուցե կարևորագույն պայմանն է։

 

Պայման երկրորդ. թաղել ամպագոռգոռ կենացները

Այսօրվա իրականությունը կեղծ լոզունգների ու կենացների տեղ չի թողնում՝ ո´չ ծրագրային, ո´չ անհատական մակարդակով։ «Ավելի հայրենասեր» լինելու և ավելի անիրական բաների մասին գոռալու փուլը չէ սա։ Նույն կերպ պետք է հրաժարվել տարբեր կալիբրի լիդերների՝ սեփական անձի ինքնամոռաց գերարժևորումից և հնարովի PR-ից։ Պարտված, ջախջախված հասարակություններում այս ամենն ուղիղ հակառակ ազդեցություն է ունենում։ Պարտության հասարակությունն այլ կատեգորիա է, այն իր մեջքը շտկում է այլ ճանապարհներով և այլ որակի լիդերների ու անհատականությունների միջոցով։ Սա այն դեպքն է, երբ ռացիոնալիզմը, պրագմատիզմն ու նաև որոշ համեստությունը զարդարում և առաջ են մղում քաղաքական գործչին։ 

 

Պայման երրորդ. Փողն ամենազոր չէ

Մեծագույն սխալը կանենք՝ կարծելով, թե փողով կարող ենք հասարակությանը տրամադրել խորքային փոփոխությունների։ Այդպես հասարակությանը կառաջարկվի դեֆեկտիվ ընտրություն՝ իշխանության ֆիկտիվ «Կրթվելը նորաձև է»-ին հակադրելով ընդդիմադիր համակարգերի «Կթելը նորաձև է» միտումը։ Մարդը կվերցնի փողը, կընդունի առաջարկվող ծառայությունը, բայց չի դառնա փոփոխություն պահանջող ու պարտադրող քաղաքացի։ Այս բանաձևով Հայաստանը պարտվելու է։ 
Փողով կարելի է կազմակերպել էֆեկտիվ գործունեություն, բայց փողով չի ստացվելու փոխել պարտության հասարակության հոգեվիճակը։ 

 

Պայման երրորդ. ճիշտ քաղաքական բանաձևեր
 
 Հայաստանի այսօրվա խնդիրները պահանջում են լուրջ ինտելեկտուալ ռեսուրս։ Քաղաքացին գիտակցում է, որ նժարին դրված է իր ընտանիքի անվտանգության հարցը, և եթե իր մտքում, իր գիտակցության մեջ որոշում չկայացնի, ապա փողով դա հաստատ չի անի։  
Իշխանությունը դրել է շատ կեղտոտ, արհեստական բանաձև, իբր՝ ընտրությունը խաղաղության և ոչ խաղաղության միջև է։ Սա ստոր բան է, բայց կարող է աշխատել։ Հակաիշխանական ուժերը նախ պետք է իրենց սխալներով արհեստականորեն չօգնեն իշխանության բանաձևին (ինչը, ցավոք, արվում է) և պետք է գտնեն քաղաքական կոնտր-բանաձևերը։ Սա հեշտ խնդիր չէ, բայց միանգամայն լուծելի է։ Ճիշտ ընտրված քաղաքական բանաձևերը կչեզոքացնեն իշխանության «ֆիշկան» և կսկսեն տիրապետող դառնալ հանրային գիտակցության մեջ։ Բայց պետք է գտնել այդ ճիշտ բանաձևերը։

 

Պայման չորրորդ. հետընտրական համակեցություն

Դարձյալ կարևոր է համակեցության գաղափարը, այս անգամ՝ հետընտրական և լայն հանրային։ Ներքին համերաշխությունն այլընտրանք չունի, և եթե ուզում ենք դուրս գալ պատմական նվաստացման մղձավանջային փուլից, պետք է սկսել հանրային մթնոլորտի էական փոփոխությունից։
Վաղվա՝ հետնիկոլ Հայաստանի սոցիալական ճարտարապետությունը կարևորագույն ծրագրային դրույթներից է, և ով սա հասկացավ ու դարձավ դրա կրողը, կդառնա բնական առաջնորդ։ Բոլորը հոգնել են իրար ատելուց, բզկտելուց, մաշող դատերից ու քրգործերից, կյանքը թունավորող իրականությունից։ Ընտրության արդյունքը չպետք է լինի զուտ տեղերով փոփոխություն, չպետք է լինեն վենդետաներ, անձնական վրեժխնդրություն, նոր պառակտումներ ու նոր թշնամանք։ Սա իհարկե չի նշանակում, որ այսօր կատարվող հակաիրավական քայլերը չպետք է ստանան իրավական գնահատական՝ դրանից բխող հետևանքներով։ Սակայն լայն հանրային մակարդակով պետք է վերջապես դուրս գանք  համատարած թշնամանքի քայքայիչ թակարդից։