ԱՄՆ-ն և Թայվանը գաղտնի բանակցություններ են վարել Ալյասկայում
ԱՄՆ-ի և Թայվանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները անցյալ շաբաթ գաղտնի բանակցություններ են վարել Ալյասկայում:
Այս մասին հաղորդել է Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ չեղարկվել է ԱՄՆ-ի և Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հունիսին Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը:
Այդ ժամանակ, ենթադրվում էր, որ թայվանական պատվիրակությունը կգլխավորի Թայվանի պաշտպանության նախարար Վելինգտոն Կուն:
«Անքորիջի հանդիպմանը երկու կողմերին ներկայացրել են Պենտագոնի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով գլխավոր դեսպան Ջեդ Ռոյալը և Թայվանի ազգային անվտանգության հարցերով տեղակալ Հսու Սի-ջենը», - հայտնել են աղբյուրները։
ԱՄՆ պաշտոնյաներից մեկը նշել է, որ հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը միտումնավոր էր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի միջև գագաթնաժողովը չվտանգելու համար։