Վիտկոֆը հայտարարել է, որ Թրամփը պատրաստ է հանդիպել Պուտինի և Զելենսկու հետ
ԱՄՆ-ի խաղաղապահ առաքելությունների գծով նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Վիտկոֆը կամավորների կոալիցիայի նիստում հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպում անցկացնելու համար։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, Վիտկոֆը նաև ասել է, որ Թրամփը շարունակում է պատրաստ լինել քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու բոլոր ուղիները:
Հավանական հանդիպման ժամկետների մասին ոչ մի նորություն դեռևս չկա: