Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ոստիկանները գիտեին, որ բնակչի մոտ զենք կա, կանգնեցրել են ու մոտեցել, ինչն ավարտվել է սպանությամբ

Արմավիրի մարզում ոստիկանի սպանության և ևս երկու ոստիկանի սպանության փորձի մեջ մեղադրվող Մանուկ Մարգարյանն արդեն մեկ տարի է, ինչ կալանքի տակ է։ Նրա վերաբերյալ վերաբերյալ քրեական գործն ընդամենը երեք ամիս առաջ դատարան է ուղարկվել,  բայց արդեն հասցրել է դատական կազմ փոխել։ Այժմ գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Բաբախանյանի վարույթում է։ Վերջինս որոշել է ևս երեք ամսով երկարացնել Մանուկ Մարգարյանի նկատյմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը։

Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2024թ սեպտեմբերի 7-ին՝ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։ Մամուլն այդ ժամանակ գրեց, որ Արմավիրում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով ոստիկան է սպանվել, ևս մեկ ոստիկան՝ վիրավորվել։

Քրեական գործի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի ՀՈԲ տեսուչներ Արթուր Այվազյանը, Մնացական Հովհաննիսյանը, օպեր լիազոր Հայրապետ Ստեփանյանը, հերթապահ մասի պետ Հայկ Դանիելյանը, ԱԲ և ԸԲԿԲ պետ Նարեկ Ավետիսյանը, օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրի բնակիչ Մանուկ Մարգարյանը եղբոր՝ Հակոբ Մարգարյանի անվամբ հաշվառված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի կերպով հրազեն է պահում, ինչից հետո մեկնել են Նալբանդյան բնակավայր։ Մինչդեռ, կան տեղեկություններ, որ անձը նախապես հայտնել է զենքը հանձնելու մտադրության մասին, իսկ «բռնելու» օպերացիան արդեն թերեւս այլ նպատակ է ունեցել։

Ինչեւէ, ճանապահին, ըստ մեղադրանքի, ոստիկանները նկատել են Մանուկ Մարգարյանին, որը վարելիս է եղել ավտոմեքենան,  կանգնեցրել են նրան, ապա վերջինիս ձերբակալելու նպատակով մոտեցել են նրան: Մանուկ Մարգարյանը, տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին, ըստ գործի տվյալների,   ԱԿՍ-74 մոդելի   ինքնաձիգից՝  իր կողմից վարվող ավտոմեքենայի սրահից կրակոցներ է արձակել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ապա իջել է մեքենայից և շարունակել կրակոցներ արձակել՝ նրանց ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով  Արթուր Այվազյանը ստացել է վնասվածքներ՝ պարանոցի շրջանում՝ զուգորդված գլխի, կրծքավանդակի, որովայնի, աջ ուսահոդի շրջանների բեկորային չթափանցող վնասվածքներով, իսկ Հայրապետ Ստեփանյանը ստացված վնասվածքներից մահացել է։  Վերջինս  ստացել էր՝ 5 գնդակային՝ կրծքավանդակի խոռոչ թափանցող կույր վիրավորումով` զուգորդված փափուկ հյուսվածքների, մկանախրձերի, 4-րդ կողոսկրի, թոքերի, սրտապարկի, սրտի, աորտայի, կերակրափողի վնասումներով` զուգորդված երկկողմանի հեմոթորաքսի ձևով։ Դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները վնասվածք չեն ստացել՝ թաքնվելով կրակոցներից։ Դեպքի վայրից, ըստ գործի տվյալների, Մանուկ Մարգարյանը փախուստի է դիմել։ Նշված դեպքից հետո զենքը Մարգարյանը պահել է Սարգիս Հարությունյանի անասնագոմի տարածքում, վերջինս ներկայացրել է զենքերը, որոնք վերցվել են։