Աֆղանստանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2200-ի
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 2200 մարդ:
Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»-ն՝ հղում անելով կառավարության խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատին։
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի և հետցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կունարի Ջալալաբադ քաղաքի մոտակայքում։
Վերջին տվյալներով՝ զոհվել է 2217 մարդ, վիրավորվել է գրեթե 4000 մարդ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։