«Ձենդ կտրի, հա՞»․ Թագուհի Թովմասյանի արձագանքը՝ Արթուր Հովհաննիսյանի ռեպլիկին (տեսանյութ)
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անցնելով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետևից, որը ճեպազրույց էր տալիս, ռեպլիկ թողեց. «Նախ ասեք, թե ինչո՞ւ նիստերին չեք մասնակցում»:
Վերջինս արձագանքեց. «Ձենդ կտրի, հա՞»։
Լրագրողները ՔՊ խմբակցության քարտուղարին հորդորեցին չխանգարել ճեպազրույցը։
Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե պետք է հարցեր տան, որոնք բխում են պետության շահերից։ Լրագրողները պատասխանեցին, թե գիտեն` ինչ հարցեր տան։
Թագուհի Թովմասյանն էլ դիմեց իրենից հարցազրույց վերցնող լրագրողներից մեկին՝ ասելով. «Ափսոս` քո քեռու տղան է, և դու այստեղ կանգնած ես, Իզաբելլա ջան»։ Լրագրողն ասաց. «Արխային արտահայտվեք»։