Թուրքիան պետականացրել է Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին
Թուրքիայի նախարարների խորհուրդը որոշում է ընդունել պետականացնել Դիարբեքիրի հայկական եկեղեցին։ Այս մասին տեղեկացնում է Ստամբուլում հրապարակվող Ակոս պարբերականը։
Դիրարբեքիրի պատմական Սուր թաղամասում վերջին շրջանում բախումների հետևանքով շինությունների մեծ մասը վնասներ է կրել։ Բախումների մեղմանալուց հետո նախարարների խորհուրդը որոշել է Դիարբեքիրի Սուր թաղամասում գտնվող շինությունների մի մասը պետականացնել։ Պետականացվել են Սուրբ Կիրակոս և մի քանի այլ ասորական և հայկական եկեղեցիներ։
Բացի եկեղեցիներից պետականացվել է նաև Դիարբեքիրի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք շինություններ։
Հիշեցնենք, որ Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվել է 2011 թվականի հոկտեմբերի 22-ին։ Իսկ հոկտեմբերի 23-ին այնտեղ տեղի է ունեցել տարիներով ընդհատված պատարագը։
Եկեղեցու վերանորոգումը հովանավորել են արմատներով Դիրաբեքիրից Կանադահայերը և Դիրաբեքիրի քաղաքապետարանը։