Ռուսաստանի փոխարտգործնախարարը նշել է Ուկրաինայի անվտանգության ապահովման պայմանները
Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման հարցի շուրջ, սակայն այն պետք է լինի ոչ միջուկային, չեզոք և չմասնակցի որևէ ռազմական դաշինքի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Մեր երկրի ղեկավարությունը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի արագ լուծմամբ, այդ թվում՝ քաղաքական և դիվանագիտական միջոցներով։ Հենց այս ցանկությունն էր թելադրում Ռուսաստանի կողմից նախաձեռնված ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների վերսկսումը», - ասել է Գալուզինը:
Առանձին նշել է Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերը և հույս հայտնել, որ կպահպանվի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի Ալյասկայում հանդիպումից հետո ստեղծված դրական դինամիկան։