Լիսաբոնում ճոպանուղու վթարի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ. երկրում հայտարարվել է սգո օր
Պորտուգալիայի կառավարությունը սեպտեմբերի 4-ը հայտարարել է ազգային սգո օր՝ Լիսաբոնում վթարի հետևանքով զոհվածների հիշատակին։
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզան։
Նաև հաղորդվում է, որ Լիսաբոնի քաղաքապետ Կառլոս Մոեդասը մայրաքաղաքում հայտարարել է եռօրյա սուգ։
«Գլորիա» ճոպանուղին սեպտեմբերի 3-ի երեկոյան դուրս է եկել գծերից քաղաքի կենտրոնում, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Եվս 23 ուղևոր վիրավորվել է, որոնցից հինգը ծանր վիճակում են։
Ճոպանուղին Լիսաբոնի կենտրոնը կապում է Բարիո Ալտո շրջանի հետ և կարևոր քաղաքային տրանսպորտ է, որը տարեկան սպասարկում է ավելի քան 3 միլիոն ուղևորի։ Այն բացվել է 19-րդ դարում և 2002 թվականին ստացել է ազգային հուշարձանի կարգավիճակ։