Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Կառավարությունն ընդունեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակի կարգավորումները

«Մեր քաղաքացիների համար հաշվառման քննական ստորաբաժանումների վերաբերյալ մի շարք ծառայությունների մասով նախատեսում ենք ավելի կատարելագործված կարգավորումներ»,- կառավարության նիստում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշումը։

Մինչ այդ նա հիշեցրեց, որ այսօր Փրկարար ծառայողի օրն է և շնորհավորեց իր աշխատակիցների տոնի կապակցությամբ, ինչին միացավ նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Արփինե Սարգսյանը նաև հիշեցրեց, որ սեպտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ է մտել թվային վարորդական վկայական և հաշվառման վկայագիր ունենալու կարգավորումները։

Նա նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։

«Նախագծով առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ, որով կարգավորվում են վարորդական վկայականին վերաբերող իրավահարաբերությունները։

Այսպես, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) և Որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված որակավորման քննությունները դրական հանձնած անձին հատկացվող (այդ թվում՝ փոխանակման կամ կրկնօրինակի տրամադրման) վարորդական վկայականը հանդիսանում է պոլիկորբոնատե նյութից պատրաստված քարտ։

«Արդի ծրագրատեխնիկական զարգացման ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացու համար ՀՀ տարածքում վարորդական վկայականի ֆիզիկական առկայությունը կորցրել է իր արդիականությունը, քանի որ դրա ստուգման իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք ապահովված են տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ համակարգերին հասանելիության հնարավորություններով, ինչը լայն հնարավորություն է տալիս՝ անձի վարորդական վկայականի հետ կապված հարցերը պարզելու անմիջապես ցանցային ստուգման (կարգավորումը նախատեսված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025թ. հուլիսի 3-ի ՀՕ-252-Ն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետով և ուժի մեջ է մտել 2025թ․ օգոստոսի 2-ից), իսկ ցանցային անհասանելիության դեպքում՝ այդ փաստաթուղթը ՀՀ ՆԳՆ թվային հարթակի միջոցով արտացոլված տարբերակի ստուգման արդյունքում, եթե վարորդն ունենա այդ փաստաթղթերի թվային տարբերակը»։ 

 Նախագծով առաջարկվում է նախատեսել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի թվային տարբերակը, ինչն ազգային վարորդական վկայականի փոխարեն կամ այն տրամադրելու հետ միաժամանակ հասանելի կդարձվի՝

-վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման քննությունների դրական արդյունքների հիման վրա վարորդական վկայական ստացող անձին,

-գործող ազգային վարորդական վկայականներ ունեցող անձանց դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ,

-այլ պետություններում ստացած և 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող վարորդական վկայականների հիման վրա Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայական տալու կամ փոխանակելու դեպքում։

Առաջարկվում է վկայականի թվային տարբերակները հասանելի դարձնել ՀՀ ՆԳՆ պաշտոնական կայքում՝ նույնականացման քարտի (ID) կամ բջջային նույնականացման քարտի (Mobile ID) միջոցով (խիստ նույնականացում)` «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակում նույնականացում անցնելուց հետո կամ ծառայությունների մատուցման համար ստեղծված պետական բջջային հավելվածի միջոցով»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

ՆԳ նախարարը մար հայտնեց, որ նախագծով առաջարկվող կարգավորումները բոլորովին չեն սահմանափակի անձի կողմից ազգային վկայական ստանալու իրավունքը, և անձը ցանկացած ժամանակ կարող է ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական գործառույթ իրականացնող քննական ցանկացած ստորաբաժանումից ստանալ Որոշման N 3-րդ հավելվածով սահմանված ազգային վարորդական վկայական, բայց կրկնակի ավել տուրք վճարել, քան միայն թվայինի դեպքւմ։